Ճապոնիայի իշխանությունները որոշել են ԵՄ երկրներին հեղուկացված բնական գազ (LNG) մատակարարել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում, հայտնում է ТАСС-ը:
Այս պահին ճապոնական կողմը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ ծավալով ու ժամկետներում են կատարվելու մատակարարումները: Պարզ չէ նաև, թե ինչ գազ է Ճապոնիան օգտագործելու այդ նպատակի համար՝ իր պաշարների՞ց, թե՞ երրորդ երկրից պայմանագրով ստացված հեղուկ գազը:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը նշել է, որ երկրի էներգետիկ ընկերությունների գազային պաշարները նախատեսված են ընդամենը 2-3 շաբաթվա սպառման համար։