Թբիլիսիում կայացած դատական նիստի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն է ստիպել Լուկաշենկոյին չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, գրում է EADaily-ն:
«Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ։ Դա գաղտնի դիվանագիտություն էր։ Այն, որ Լուկաշենկոն դեռ չի ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, Լոնդոն կատարած իմ այցերի արդյունքն է»,- ասել է Սաակաշվիլին։
Բացի այդ, դատական նիստի ժամանակ ամբաստանյալը խլել է Ուկրաինայի դրոշը և երգել այդ երկրի օրհներգը։ Երաժշտությանը միացել է նրա փաստաբանը:
Վրաստանի նախկին նախագահն անհիմն է համարում պետական միջոցների յուրացման համար իրեն ներկայացված մեղադրանքները։