Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը 2014-2020 թվականներին իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է:
«Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ:
Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից: