Հեղինակավոր Brit Awards-ում երգչուհի Ադելը երեք մրցանակ է ստացել՝ «Տարվա երաժիշտ», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերում։ Բրիտանացի երգչուհին, որն ալբոմներն անվանում է ըստ իր կյանքի տարիների, 2021 թվականին բացարձակ ռեկորդ սահմանեց: Վեց շաբաթում նրա «30» ալբոմը գնել է 600 հազար մարդ, գրում է Euronews-ը:
Երեք նոր մրցանակներով՝ Ադելը երկրորդ տեղն է զբաղեցրել Brit Awards-ի պատմության ամենատիտղոսակիր արտիստների ցանկում։ Այժմ նա ունի 12 մրցանակ՝ մեկով պակաս Ռոբի Ուիլյամսից։ Դիմելով հանրությանը` Ադելն ասել է, որ իր հաղթանակը նվիրում է որդուն և նախկին ամուսնուն: