Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին տեղափոխվել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց: 75-ամյա քաղաքական գործիչը վարակված է կորոնավիրուսով, նրա վիճակը գնահատվում է ծանր, այդ մասին հայտնել է քաղաքական շրջանակներում ТАСС-ի աղբյուրը։
Interfax-ի աղբյուրի համաձայն՝ Ժիրինովսկու թոքերի 50-75%-ը ախտահարված է: Լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամուլի ծառայությունը, սակայն, մեկնաբանելով Ժիրինովսկու հոսպիտալացման մասին լուրերը, ասել է, որ նա իրեն լավ է զգում, շարունակում է աշխատել։