Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը և տեղակալը՝ Կարեն Թորոսյանը:
«Լուրերի» հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում:
Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան