Հրամանատարների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 7-8-ը N զորամասում անցկացվել են հավաքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հավաքների մասնակիցները քննարկել են ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացման հարցեր, ներկայացրել առաջադրված պայմանական խնդիրների լուծման առաջարկներ։