Ազգային ժողովը քննարկում է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացմամբ ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Նախատեսվում է նաև ներդնել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ:
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ նախագիծը լրամշակվել է:
«Վճռաբեկ դատարանում, ի լրումն քաղաքացիական և վարչական պալատների, ստեղծվելու է նոր՝ հակակոռուպցիոն պալատ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմերով»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: