Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շրջայց են կատարել Վանաձորի քաղաքային մարզադաշտում՝ հետևելով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզադաշտը հիմնանորոգվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։
Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել են 2021 թվականի հուլիս ամսից։ Այս պահին բուռն շինարարություն է ընթանում, Վանաձորի մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը։ Նախատեսվում է, որ այն կունենա նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ։
ՀՖՖ նախագահը մարզպետին է ներկայացրել մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքը, քննարկվել են վերջինիս հետ կապված մի շարք հարցեր:
Մարզի ղեկավարը ողջունել է Վանաձորի և մարզի համար մեծ կարևորություն ունեցող մարզադաշտի վերանորոգմանն ուղղված ֆեդերացիայի ջանքերը և նշել, որ ֆուտբոլային բարի ավանդույթներ ունեցող մարզում հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտի առկայությունը կնպաստի սպորտաձևի է՛լ ավելի զարգացմանը, կակտիվացնի զբոսաշրջությունը և ինչու չէ՝ նաև զբաղվածության խնդիր կլուծի։