Փետրվարի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3500 քմ, Արարատ քաղաքում՝ 3 հա, Մասիս քաղաքում՝ 1200 քմ,
Արմավիրի մարզի Դողս գյուղում՝ 4000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 6100 քմ, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ 2.5 հա,
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 33 հա, Բերդ քաղաքում՝ 3000 քմ, Տաշիր քաղաքում՝ 1 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 41.6 հա։