Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվել, ապա մեկ շաբաթով հետաձգվել է:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ Սյունիքից ուղևորվել է Երևան և դեռ ճանապարհին է, նշանակված ժամին տեխնիկական խնդրի պատճառով չի կարող հասնել դատարան և խնդրել է նիստը հետաձգել։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանն էլ շեշտել է, որ դատարան ներկայացված հանգամանքները ստուգման որևէ հնարավորություն չեն տալիս, հետևաբար պաշտպանի բացակայության հարգելի լինելու վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնի։
Այս գործով նիստերը մի քանի անգամ հետաձգվել են, մեղադրողներին այդպես էլ չի հաջողվել այս ամիսների ընթացքում հրապարակել գործով մեղադրական եզրակացությունները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան