Փետրվարի 10-ից 20-ը Ուկրաինայի զինված ուժերը զորավարժարություններ կանցկացնեն՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի, «Ջավելին» հրթիռային համալիրների և կառավարվող շարժական հակատանկային NLAW հրթիռների կիրառմամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը՝ փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զորավարժությունները որոշակի պատասխան են երկրի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերին:
Ռեզնիկովը նշել է, որ Կիևն աշխարհի շատ երկրներից սպառազինություն է ստանում: Նա նշել է, որ փետրվարի 7-ին զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ, քննարկել Ուկրաինային հետագա օգնության տրամադրման հարցերը:
Ավելի վաղ արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ վերջին շրջանում Ուկրաինան ստացել է 1,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան հազար տոննա զենք։