ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումները՝ միտված Covid 19-ի դեմ պայքարին, շարունակվում են:
Շաբաթամուտին՝ փետրվարի 7-ին, ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի օպերատորների 47 կազմակերպությունում, որոնցից 17-ը՝ Երևանում, իսկ 30-ը՝ մարզերում:
Խախտումներ չեն արձանագրվել:
ՍԱՏՄ-ից հիշեցնում են՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի՝ 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: