Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։ Այդ մասին ասված է ԲԸՏՄ-ի Ֆեյսբուքի էջում:
«Փետրվարի 8-ին՝ ժամը 9-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։
Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 702 000 ՀՀ դրամ։
Միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։