ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Սիմոնյանին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գևորգ Սիմոնյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: