Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ ակտ կայացնելու համար։ Այն կհրապարակվի վաղը:
Մինչև այդ պաշտպանական կողմը ներկայացրել է բողոքը, որով պահանջում են Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափ առաջարկելով առնվազն 80 մլն դրամը։
Առուշանյանն անազատության մեջ է 2021 թվականի հուլիսից:
Նա մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու, նաև քաղաքացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան