N զորամիավորման զորամասերում փետրվարի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման վերաբերյալ: