Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով փետրվարի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստան։ Այդ մասին հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:
Փետրվարի 10-ին Ղազախստանի նախագահը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ, իսկ փետրվարի 11-ին Կազանում կհանդիպի Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, կայցելի հանրապետության մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ: