Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։
Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Վահե Ղազարյանը կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։
Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։