Փետրվարի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև` հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ, քննարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրավիճակը՝ դրա վերականգնման վերաբերյալ Վիեննայում շարունակվող բանակցությունների համատեքստում:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: