Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի խորհուրդը միաձայն որոշել է քաղաքապետարանի հարակից այգին անվանակոչել «Հայաստանի պուրակ»: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մոնպելյեի քաղաքապետ Միշել Դելաֆոսը։
«Մոնպելյեն շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Մեր քաղաքի և հայերի միջև անքակտելի բարեկամություն կա»,- ասված է Դելաֆոսի գրառման մեջ։