Իրանը և ԱՄՆ-ը փետրվարի 8-ին Վիեննայում վերսկսել են անուղղակի բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ 2015 թ. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման նպատակով՝ փոխանցում է Rappler-ը:
Քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է, որ միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում, իրանական կողմը համարում է, որ պատժամիջոցների չեղարկման մասին իրենց պահանջների մի մասը մինչ օրս անուշադրության է մատնվել Վիեննայի բանակցություններում:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ բանակցությունները հարթ չեն ընթանա, եթե ԱՄՆ ներկայիս վարչակազմը շարունակի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սկսած «ճնշման քաղաքականությունն» Իրանի դեմ: