ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ բանակցությունների օրակարգում են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Թուրքիայի նախաձեռնությունը Կիևի և Մոսկվայի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ»:
Քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է վճռականորեն շարունակել պայքարը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:
ԱԳ նախարարներն անդրադարձել են Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին:
Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական համաժողովին: