Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների բացասական հետևանքներն Արևմուտքում դրանք նախաձեռնողների համար անխուսափելի են: РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Շատ լավ հասկանում ենք, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ նման զարգացմամբ, և պատժամիջոցների հետ կապված բազմաթիվ սպառնալիքներին վերաբերվում ենք որպես Ռուսաստանի շուրջ տեղեկատվական միջավայրի անարդյունավետ հրահրում, այդ թվում՝ «ուկրաինական սյուժեի» պրիզմայով»,- ասել է Պանկինը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտնել է, որ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության պատվիրակությունը Եվրոպայում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տեխնիկական համակարգումը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: