Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։
Օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիայի կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում բարձր է գնահատել այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։