Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ կկալանավորվի: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Փարամազյանը դեկտեմբերի 27-ին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որն այսօր բավարարվել է:
Քաջարան համայնքի ղեկավարը մեղադրվում է խարդախությանը օժանդակելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան