Փետրվարի 7-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 11235 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն՝ հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 17130 մարդ, մահացել 34 պացիենտ:
Օրվա ընթացքում հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 33905 թեստ, որից 20924-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12981-ը՝ ՊՇՌ թեստով։
Կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշը օրական 33,14% է, վերջին 14 օրվանը՝ 27,37%, 7 օրվանը՝ 30,99%։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 1325838 դեպք, որից ապաքինվել է 1106221 մարդ, մահացել՝ 15246-ը:
Վրաստանում պատվաստվածների ընդհանուր թիվը 2751192 է, վերջին մեկ օրում պատվաստվել է 722 մարդ։
Կարանտինային ռեժիմում է 42 մարդ, հիվանդանոցներում՝ 5947, կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1926 անձ։