Գերեվարված 8 մեր հայրենակից
վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն, և կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Նա տեղեկացրել է, որ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝ Թարզյան Սարգիս, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ:
«Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:
Առանձնակի շնորհակալություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաև հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Շիրակի մարզպետը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։