Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջից: Նշվում է, որ Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով:
Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին: