Փետրվարի 7-ին՝ ժամը 03:20-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով՝ այրվում է Արիս Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցը:
Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո ժամը 03:23-ին դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան:
Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:
Նախնական տվյալներով այրվել են առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան, և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը:
Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ այս պահին իրականացվում են աշխատանքներ: