Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 1-7-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշների, 75-ի համարանիշները փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Ոստիկանությունից հայտնում են՝ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։
Ճանապարհային ոստիկանությունը բոլորին հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։