Մեկ քլիք, և ամենահեշտ ճանապարհը բաց է՝ վաճառելու ձեր ֆոտոն կամ վիդեոն օնլայն հարթակում:
Մինչև գովազդային աշխարհի հնարավոր պատվիրատուն կտեսնի ձեր ստեղծած քոնթենտը, նախ այն կնայեն հայկական ընկերությունում՝ կստուգեն որակը, կլիցենզավորեն, կնախապատրաստեն վաճառքի:
Վլադիմիր Խոյեցյան (Wirestock ընկերության տեխնիկական տնօրեն) - Փաստացի վաիլսթոկից օգտվելով՝ լուսանկարիչը, իլյուստրատորը հնարավորություն են ստանում իրենց ամբողջ քոնթենտը աշխարհի բոլոր խոշոր հարթակներով հասանելի լինեն, վաճառեն:
Հայկական IT ընկերության ստեղծած գործիքից Հայաստանից Միացյալ Նահանգներ, Չինաստան ու Կորեա օգտվում են: Ավելի քան 150 երկրի հազարավոր լուսանկարիչներ, վիզուալ քոնթենտ ստեղծողներ ֆոտո, վիդեո են ուղարկում, ամենապահանջվածը հոգևոր թեմաներն են:
Գոհար Պետրոսյան (մարքեթինգ մենեջեր) - Կորեական շուկայի վրա եմ աշխատում, էսթետիկ հաճույք պատճառող նկարներ եմ սըփորթ անում:
Ուսումնասիրել, հասկացել են գովազդային լավ քոնթենտի առաջարկ-պահանջարկը: Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններից 2.3 միլիոն դոլար են բերել Հայաստան: Վերջին երեք ամսում ընկերությունը նաև եռապատկել է օգտվողների թիվը:
Էրիկ Ղազարյան (ընկերության քոնթենտի պատասխանատու) - Երեք ամիս առաջ մոտ 100000 էր գալի, հիմա ամեն ամիս արդեն 300000-ի կարգի քոնթենտ ա գալիս մեզ:
Հարթակն աշխատում է ոչ միայն որպես վաճառքի գործիք, այլև ակտիվ տարածվում է սոցիալական ցանցերում, ընդլայնել են պորտֆոլիոյի հնարավորությունը, ավելացրել ուղիղ վաճառքի ու գնված ֆոտոն տպելու ծառայությունը աշխարհի ցանկացած վայրում:
Աշոտ Մնացականյան (պրոդուկտի տնօրեն) - Ինքը շատ ակտիվ աճող էջ ա դարձել, տարածվում ա, վաճառքները շատանում են:
Ապագայի ծրագրերում բոլոր ուղղություններով 10 անգամ ավելի շատ վաճառքի հնարավորություններ ստեղծելն ու 10 միլիոն դոլար եկամուտ բերելն է: