Փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք, կատարվել է 4803 թեստավորում, առողջացել է 2349 քաղաքացի, արձանագրվել է 11 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391588 դեպք, որոնցից 352985-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28951 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1555 է:
Ընդհանուր կատարվել է 2783288 թեստավորում։