Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Ըստ պաշտպանական կողմի՝ դատավորը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատավորը, սակայն, մեղադրանքը չի ընդունում:
Դատավորին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը քննում էր դատավոր Դավիթ Արղամանյանը, որին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր:
Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնությունը տվել էր ԲԴԽ-ն՝ բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան