Փետրվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել:
Մահացել է 1 մարդ: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 մարդ:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: