Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը:
Արցախի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 66 հաղորդում։
Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 24-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական։
Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։
Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 37 վարորդ, 21-ը եղել են անսթափ վիճակում, 356 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 7 դեպք, որից 3-ը՝ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում կատարված գողության դեպքեր են:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 1, խարդախության 2, ապօրինի ծառահատման 6 դեպք։