Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր շարունակվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանն այսօր հետազոտել է գործում առկա փաստաթղթերը և դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Առուշանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու, նաև քաղաքացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար: