Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ շնորհավորելով նրան Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:
Ուղերձում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Նա հավելել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել ու ամրապնդվել են տարբեր ոլորտներում և բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել են համագործակցության իրավական հիմքերը»։
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը ցանկանում է ամրապնդել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։