ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները փետրվարի 6-ի դրությամբ:
Այսպես, երկրորդ դեղաչափով պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են՝ 54.4 տոկոս:
Նշվում է նաև, որ երկրորդ դեղաչափով պատվաստվածների 58.4 տոկոսը 35-64 տարեկան է, 26.3 տոկոսը՝ 18-34:
65 և ավելի բարձր տարիքի են պատվաստվածների 15.2 տոկոսը: