Փետրվարի 4-ին տեղի ունեցած
հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Վահան Հունանյանը հրապարակել է նաև ռազմագերիների անունները.
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ: