Ինչ վնաս կարող է լինել շահումով խաղերից. նույն է, եթե հարցնեք՝ ինչ վնաս ալկոհոլից: Գրեթե ոչ մի, եթե օգտագործում եք չափավոր ու հազվադեպ: Սակայն շարունակական ու մեծ քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է առաջացնել կախվածություն ու ախտահարել օրգան-համակարգներ:
Նույնն էլ մոլախաղի դեպքում է: Տարվել այդ խաղերով՝ նշանակում է վնաս հասցնել Ձեր ֆինանսական վիճակին ու հոգեբանական լուրջ խնդիրներ ստեղծել ինքներդ Ձեզ համար: Կառավարության ու խորհրդարանի մեծամասնության կարծիքով, Հայաստանում խիստ տարածված այս զբաղմունքի մասսայականույթունը կարելի է նվազեցնել մոլախաղերի գովազդը սահմանափակելով: Բայց մյուս կողմից էլ բազմաթիվ ոլորտներ, այդ թվում մամուլը, կարող են զրկվել ֆինանսական հոսքերից: