Լավ օրից չէ, որ շները մարդկանց վրա են հարձակվում: Տնային պայմաններում բարյացակամ ու մարդամոտ կենդանիներն ազատության մեջ՝ սննդի, ջերմության պակասից ու հիվանդությունների առատությունից դառնում են խիստ վտանգավոր:
Ամբողջ աշխարհում ընդունված մեթոդը ստերջացումն է: Չորքոտանիները ողջ են մնում, բայց նոր սերունդ չեն տալիս, նվազում է նաև ագրեսիվությունը: Սակայն մեր երկրում բավարար ուշադրություն չդարձնելու պատճառով խնդիրը գնալով սրվում է:
Հեղինակ՝ Անի Օհանյան