Պատկերացրեք երևանյան միջին վիճակագրական երկսենյականոց բնակարանի տարածք, շուրջը՝ ցանկապատ, կենտրոնում էլ՝ մի քանի մետրանոց մահարձան: Հայաստանում նման գերեզմանները քիչ չեն: Ու եթե մահարձանի տեղադրումը դեռ չի վերահսկվում և բացառապես ճաշակի հարց է, նախատեսվածից մեծ տարածք զավթելն արգելված է օրենքով:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարիներ շարունակ գերեզմանների թույլատրելի չափը գերազանցող հող է վաճառվել, դրանք անհասկանալի պատճառներով ցանկապատվել են, բայց, պարզվում է, որոշ հանգուցյալների հարազատների անգամ չի կաշկանդել փաստը, որ այդ հողում մեկ ուրիշ մարդ է թաղված: