Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրներին վերաբերող երկրորդ խորհրդակցությունը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին: Բանակային 5-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը խոսել է զինվորականների նկատմամբ ժողովրդի կողմից ընդգծված հարգալից վերաբերմունքի մասին և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք նախատեսված են նաև զինվորականների ընտանիքի անդամների համար:
Հարցի վերաբերյալ արտահայտվել և մտքեր են փոխանակել Աղավնաձորի, Աղնջաձորի, Խաչիկի, Հերհերի և Թարագլխի դպրոցների զինղեկերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցներ այցելելու և նախազորակոչային տարիքի աշակերտներին հանդիպելու վերաբերյալ: