Փետրվարի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23134 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 17594, մահացել 33 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1295505, որոնցից ապաքինվել է 1071560 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15174 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 76205 թեստավորում, այդ թվում 48711-ը՝ հակամարմինների արագ թեստով, 27494-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 30.36% է, վերջին 14 օրվանը՝ 26.16%, վերջին 7 օրվանը՝ 29.28%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2747141 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4224 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5840 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1954 մարդ: