Ուկրաինայի գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը «Հարավային գազային միջանցքի» շահագործման ժամանակ կօգնի ամրապնդելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը, փոխանցում է РИА Новости-ն:
««Հարավային գազային միջանցքն» էական բեկում է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող է օգնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների հարցում և ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- ասել է Դեմչենկովը:
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ «Հարավային գազային միջանցքը» կարող է տարանցում ապահովել մեծ թվով երկրների համար: