Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերի հետ: Այս մասին տեղեկացրել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Կողմերն անդրադարձել են ռազմավարական երկխոսության շրջանակներում երկկողմ պաշտպանական հարցերին և համաձայնություն ձեռք բերել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ: