Փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք, կատարվել է 8857 թեստավորում, առողջացել է 2132 քաղաքացի, արձանագրվել է 6 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387490 դեպք, որոնցից 348356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29501 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1552 է:
Ընդհանուր կատարվել է 2771845 թեստավորում։