Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների մասին՝ խորհրդարանի հավանությանն արժանացած օրենքը, որը նախօրեին ստորագրել են նաև հանրապետության նախագահը և կանցլերը՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Օրենքի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք, չունենալով բժշկական հակացուցում, հրաժարվում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց, ստիպված կլինեն վճարել մինչև 3600 եվրո տուգանք:
Նախատեսվում է, որ փետրվարի 15-ին բոլոր չպատվաստված բնակիչները նամակներ կստանան COVID-19-ի դեմ պատվաստվելու կոչով: Եթե դրանից մեկ ամիս անց նրանք չպատվաստվեն, ապա կտուգանվեն: