Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է լինելու նաև փոխքաղաքապետների նշանակման հարցը: Երևանի քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական էջի՝ ավագանու նիստը կկայանա փետրվարի 8-ին: